Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Սեպտեմբերի 8-ը Ամենասրբուհու` Տիրամոր, ծննդյան օրն է

Սեպտեմբերի 8-ը Ամենասրբուհու` Տիրամոր, ծննդյան օրն է
08.09.2025 | 12:31

Մեր Սրբուհին է, որ ամենադժվարին կացության մեջ միշտ ձեռք է մեկնում, ՈՒմ ուղղված աղոթքները միշտ տեղ են հասնում:

Մեր Մայրն է, որը մեզ միշտ սփոփում է ու տանում է լույսի ճանապարհով: Սուրբ Մարիամ Աատվածածինը մեր բարեխոսն է Տեր Հիսուս Քրիստոսի մոտ:

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում սեպտեմբերի 8֊ին Սուրբ Պատարագի սկիզբը 10։00 է։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

Թող Սուրբ Տիրամայրը բարեխոս լինի բոլորիս համար։

«Մա՛յր անարատ, լո՛ւյս գերազանց, գովելի ես, գովելի.

Համասփյո՛ւռ բույս, զա՛րդ նազելի, տենչալի ես, տենչալի.

Երջանիկ լո՛ւյս ամենօրհնյալ, անձկալի ես, անձկալի,

Մեղավորաց ես բարեխոս, խնկելի ես, խնկելի» (Տաղ Աստվածածնի)։

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու պաշտոնական էջից

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ